• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Նախագծում ենք մեր ավագ դպրոցը»

Նախագիծ

ՀՀ ԿԳ նախարարության Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահմալիրը հանրապետության հիմնական դպրոցների 2015-2016թ. շրջանավարտների համար (9-րդ դասարանն ավարտածներ) 2016թ. հունիսի 27-ից հուլիսի 8-ը կազմակերպում է բաց ճամբար։
Ճամբարը երկու փուլով է՝ երևանյան և արտագնա:

Երևանյան փուլը՝ հունիսի 27-ից մինչև հուլիսի 1-ը, կկազմակերպվի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տարածքում: Ցանկացողները կարող են օգտվել կրթահամալիրի կացարանից:
Ճամբարի բովանդակությունը՝ առավոտյան տողան, քննարկումներ, երգ ու պար, լող, հեծանիվ, ընդմիջում: Ճամբարի աշխատանքնային օր 9:00 – 14:00:

Արտագնա փուլը՝ հուլիսի 4-ից մինչև հուլիսի 8-ը, կներառի եռօրյա ռազմամարզական պարապմուքներ Սևանի ափին գտնվող «Ժայռ» ճամբարում:
Ճամբարի բովանդակությունը՝ առավոտյան և երեկոյան տողան, քննարկումներ, երգ ու պար, լող, ռազմամարզական խաղեր, երեք անգամյա սնունդ:
Հանդիպում Մադինա գյուղի սովորողների հետ, Արմաղան սարի վերելք, վերադարձ Երևան՝ Սելիմի լեռնանցքով:
Ճամբարի ուղեգրի արժեքն է 13000 դրամ: