• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գերմաներեն խոսո՞ւմ եք.....

Achtung, Achtung, գերմաներեն ենք խոսելու....

Ամառային ճամբարի ուրախ ու հագեցած առօրյային գերմաներենն էլ միանում, նոր նախագծերով՝ հետաքրքիր ու օգտակար, թարմացված ուսումնական ծրագրով, սիրով ու, ինչպես կրթահամալիրում ենք սիրում ասել՝ հավեսով։ 

Գերմաներենի մեր մասնագետ Զարուհի Բաբաջանյանը գերմաներենով հետաքրքրվածներին հանդիպման է հրավիրում հունիսի 6-ին՝ ժամը 11:00՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ։ Գերմանիայի ու գերմաներենի մասին տեղեկություններ, քննարկում, առաջարկություններ, թափառումներ... Այս անգամ՝ Գյոթե ինստիտուտ՝ գերմաներենի ուսուցման կենտրոն: 

Զարուհին անհամբեր սպասում է ձեզ։