Հեղինակային մանկավարժության վճարովի ծառայությունների համար վճարների հավաքելիության աստիճանի բարձրացում.
զեղչերի հայտնի դեպքերի սահմանված կարգով կիրառում դպրոցների ղեկավարների ներկայացմամբ
ուսումնական պլաններով և ուսումնառության պայմանագրերով որոշված ծառայությունների անվճար մատուցում կրտսեր դպրոցների մինչև 10% սովորողների համար. ուսումնասիրության արդյունքներով, դպրոցի ղեկավարի տեղեկանքի հիման վրա
6-12-րդ դասարանի սովորողի և քոլեջի ուսանողի համար հնարավորություն՝ սեփական աշխատանքով վաստակելու ուսումնական պլանով-ուսումնառության պայմանագրով որոշված ծառայությունների համար անհրաժեշտ վճարը
Ինքնավարության-ինքնասպասարկման աստիճանի բարձրացում կրթահամալիրով մեկ, կրթական բոլոր աստիճաններում, յուրաքանչյուր սովորողի, աշխատողի ներառմամբ
Մանկավարժական աշխատանքը՝ որպես ինքնուրույն-ինքնավար-ինքնասպասարկվող-փոխօգնող-նախաձեռնող մեծերի տարատարիք սովորողների հավաքանու ձևավորում
Մանկավարժական աշխատողի նոր տիպ՝ ինքնուրույնության-ինքնավարության-ինքնասպասարկման աշխատանքների մասնագետ
Այլ ծառայությունների՝ շինարարական-բարեկարգման-բարելավման աշխատանքների կազմակերպումը որպես քաղաքացիական իրավական պայմանագրային ծառայություններ
Ծառայությունների առավելագույն ապակենտրոնացում՝ շենքի ու բակի խնամքի, պահպանություն, սովորողի ուսպլանով որոշված պայմանների ապահովում
Նախագծային ուսուցման ձևերի, ուսումնական օրացույցով որոշված բովանդակության ներգրավում սովորողի ուսումնական ծանրաբեռնվածության, ուսումնական պլանի ժամաքանակի, ուսումնական ծրագրային բովանդակության և ժամաքանակի մեջ
Սովորողի ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթության ձևերի ու ծավալների ընդարձակում
Աշխատողների, սովորողների ուժերով ստեղծված արտադրանքի ծավալների ընդարձակում