• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հալիձորն ընկավ

Հալիձորն ընկավ։
Մարող հայացքով մի վերջին անգամ
Նայեցի երկինք,
Բայց դատարկ էր այն։
Սավառնեց հոգիս․․․
Ու այսօր կրկին
Ծնկի եմ իջնում ինքս իմ առջև։
Հալիձորն ընկավ,
Բայց Սյունիքը կա։

Հալիձորն ընկավ։
Իսկ ես անանուն ու անթաղ դիակ
Երազ եմ տեսնում հաղթության մասին,
Ու գիտեմ՝ կգա օրն այդ արևոտ,
Եվ աչքիս տեղում ձնծաղիկ կաճի։
Հալիձորն ընկավ,
Բայց կռիվը կա։

Հալիձորն ընկավ։
Ու կովն էլ փշրեց իմ գանգը անտեր,
Ես պարարտանյութ դարձա մայր հողին,
Բայց միևնույնն է, լսում ե"ք մարդիկ,
Ես կգամ նորից, որ ազդարարեմ՝ 
Հալիձորն ընկավ,
Բայց իմ երգը կա։

Եվ հետգրություն ազգիս փառապանծ՝
Իմ ընկած տեղը խաչքար չդնեք
Եվ իմ կենացն էլ կանգնած չխմեք։

Աշոտ Տիգրանյան