• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Համերգ «Ձոն»

Համերգ  «Ձոն»

Մասնակիցները՝ «Սեբաստացիներ»  պատանեկան երգչախումբ, վոկալ համույթ, «Երաժշտական լաբորատորիա», երաժշտության կենտրոն, պարի համույթ

Խմբավարներ՝  Լուիզա Քեշիշյան, Մարինե Մկրտչյան, Կարեն Խաչատրյան

Պարուսույցներ՝ Ստեփան Թորոյան, Գագիկ Գինոսյան

Դաշնամուր՝ Լիլիթ Առաքելյան

Հնչյունային օպերատոր՝ Կարեն Խաչատրյան

14:25-ից ելույթ ունեցող բոլոր խմբերը տեղավորվում են իրենց համար նախատեսված հարթակներում, որպեսզի Լիլիթ Առաքելյանի ջազային կատարմանն անմիջապես, այլ հարթակից շարունակի վոկալ համույթը, այնուհետև մյուս ելույթները նույնանման ներկայացմամբ` ստեղծելով համակարգված քաոս:

Ծրագիր.

  • Լիլիթ Առաքելյան․ ջազային կատարում․ սպիտակ ռոյալ
  • Սեբաստացիներ վոկալ համույթ․ «Մարե-Մարե», «Բոստան». փայտյա աստիճանահարթակի ամենավերի հատված
  • Երաժշտության լաբորատորիա
  • Միասնական ընթերցում. Ե․Չարենց «Ես իմ անուշ Հայաստանի»
  • Սեբաստացիներ պատանեկան երգչախումբ․ «Sunny», «Moses go down»․ փայտյա աստիճանահարթակ
  • Միասնական պարատուն. «Կարին» պարային համույթ, կրթահամալիրի պարային համույթներ

    Ավարտ` 15:30

Ֆոտո և վիդեոքրոնիկոն՝ Մարինա Մկրտչյան, Էրիկ Բաբաջանյան, անձնական տեսախցիկ

14:30-15:00 կրթահամալիրի տեխնոլոգիայի ուսուցման խմբերը անցորդ-կանանց են նվիրում իրենց պատրաստած փոքրիկ նվեր-աքսեսուարները

15:00-15:30 տոնական ծաղկե բացիկներ է նվիրում մեր գործընկեր մետրոնոմի ղեկավարությունը:

Սրահի ոճային տրամադրությունը նախատեսում է համերգի այսպիսի ընթացք. համերգի ընթացքում վարողներ չկան, ելույթները միմյանց հաջորդելու են անսպասելի, առանց ժամանակային կորստի, իմպրեսիոնիստական ոգով: