• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Բջիջները հաղորդակցվում են միմյանց հետ

Ռուսերենից թարգմանեց
Միլենա Համբարձումյանը
10-4 դասարան

Երկու խցիկներում, որոնքիրարից առանձացված են որձաքարե թիթեղներով, գիտնականները տեղադրել են նույն տեսակի նպատկանող բջիջներ: Ուլտրամանուշակագույն ճառագայթները թափանցող թիթեղ-միջնորմի միջով բջիջները կարող են անընդհատ «դիտել» միմյանց: Խցիկներից մեկում վիրուս են ներմուծել, որի հետ բջիջները պայքարի մեջ են մտել և շուտով զոհվել: Բայց, այ քեզ հրաշք, զոհվելիս նրանք ճառագայթային ազդանշան էին տալիս միջնորմից այն կողմ գտնվող «հանդիսատեսներին»: Կործանման մասին ազդանշանը՝առավելագույն լուսարձակումը, այն ժամանակ էր, երբ վիրուսը ներթափանցում էր բջջի ներսը՝ խախտելով բջջի նյութափոխանակությունը: Լուսային այդ ազդանշանը ընդունվեց հարևան խցիկի բջիջների կողմից, որոնք հեռավորության վրա դիտորդից վերածվեցին տուժածի: Նրանք նույն հիվանդությամբ էին հիվանդանում և մահանում: Փորձը կրկնել են հազարավոր անգամներ` փոխվում էին վիրուսները, փոխարենը ուրիշ բջիջներ էին տեղադրվում խցիկում: Արդյունքը նույնն էր` բջիջները ազդանշան են տալիս հարևան բջիջներին իրենց մահվան մասին:
Ավելին, նրանք իրենց վրա հարձակվող թշնամու մասին որոշ մանրամասներ էին նկարագրում: Ուսումնասիրությունները ցույց են տվել միջբջջային լուսային ազդանշանի գոյությունը, որի օգնությամբ փոքրիկ կենդանի մասնիկները՝ բջիջները, հաղորդակցվում են միմյանց հետ:
Բջջի ներսում` կորիզի և ցիտոպլազմայի միջև, գոյություն ունի բջջային տնտեսության առանձին բջիջների գիտակից փոխազդեցություն ապահովող ուղիղ և հակադարձ կապ: Միջինը 70 կգ քաշ ունեցող չափահաս մարդու մարմինը բաղկացած է 65 տրիլիոն բջիջներց: Եթե առանձին բջիջների միջև հնարավոր է տեղեկատվության ուղիղ և հեռավար փոխանցումը, ուրեմն դա հնարավոր է նաև առանձին մարդկանց միջև՝ նույն լուսային ազդանշանի օգնությամբ: Իհարկե, այդ լուսային կոդն ունի բարդ ճառագայթային կառուցվածք (վեց ճառագայթում) էլեկտրամագնիսական և գալարուն դաշտերում: