• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դուդուկի պատմությունից

Դուդուկը փողային հայկական ավանդական երաժշտական գործիք է, որի տարատեսակները հայտնի են Կովկասում, Միջին Արևելքում և Կենտրոնական Ասիայում:

2005թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հայկական դուդուկի երաժշտությունը հռչակեց մարդկության պատմության գլուխգործոց:  Դուդուկը եղեգնի կրկնակի շերտից պատրաստված գործիք է, որն ունի հազարամյակների պատմություն: Ամենահին և ամենավաղ ժամանակներում պատրաստված դուդուկները ոսկորից կամ ամբողջապես եղեգնից էին: Այժմ դուդուկը պատրաստվում է տարեց ծիրանենու փայտից: Ադրբեջանում դուդուկը պատրաստում են կաղնու կոշտ փայտից: Ըստ հայ երաժշտագետների` դուդուկը օգտագործվում էր դեռևս Ք.ա 1200թվականից, սակայն Արևմուտքի գիտնականների մի մասը պնդում է, որ դուդուկը 1500 տարեկան է: Հայկական դուդուկի գործածությունը վերագրվում է Ք.ա. 95-55թթ. Տիգրան Մեծի գահակալության տարիներին:

Դուդուկի երաժշտությունը հայտնի է դարձել մեծ լսարաններին Պիտեր Գաբրիելի կատարմամբ Մարտին Սկորսեզեի <<Քրիստոսի վերջին գայթակղությունը>> ֆիլմի շնորհիվ: Դուդուկի երաժշտությունը հիմնականում օգտագործվում է ֆիլմերի տխուր տեսարանները ձևավորելու համար: Ջիվան Գասպարյանը դուդուկով նվագակցել է << Գլադիատոր>>, <<Սիրիանա>> , <<Արյունոտ ադամանդ>> և այլ ֆիլմերին: