• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Շնորհավորում ենք

Մանեն յոթ տարեկան է արդեն: Նրան շնորհավորեցինք ու լիքը բարեմաղթանքներ ասեցինք: Գեղեցիկ բացիկներ պատրաստեցինք ու նվիրեցինք նրան: Մանեի ծնունդը Մանեի նման ուրախ էր ու պայծառ:

Սիրելի Մանե, քեզ ցանկանում եմ լիքը սեր: Գ.Մանե

Շնորհավոր Մանե, ես ցանկանում եմ, որ դու խելացի ես: Միլենա

Ես քեզ ցանկանում եմ, որ դու միշտ երջանիկ լինես: Ղ. Աննա

Սիրելի Մանե ջան, ես ցանկանում եմ, որ դու գերազանցիկ լինես: Ա. Արմեն

Սիրելի Մանե ջան, ես ցանկանում եմ, որ դու առողջ լինես: Վահե

Մանե ջան, ես քեզ ցանկանում եմ շատ ոսկի  և Սերգոյի հետ ամուսնանաս: Հովհաննես

Ես քեզ ցանկանում եմ կարմիր ճանապարհ, որ գնաս նստես թագուհու տեղը: Նարեկ