• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Տիգրան Հայրապետյանի օրեր» հասարակագիտական բաց ամենամյա ստուգատես

Մարտի 14-18
 

Աշխատակարգ

Փետրվարի 15-26 - ստուգատեսի նախապատրաստական աշխատանքներ

Կազմել աշխատանքային խումբ՝ ներգրավելով սովորողներին, կկատարվի աշխատանքի հստակ բաժանում։

Այս ժամանակահատվածում սովորողները ավելի խորությամբ կճանաչեն Տիգրան Հայրապետյանին։ Դրան կնպաստի նաև այն, որ հասարակագիտական դասընթացների շրջանակում կիրականացվեն ուսումնական նախագծեր։ 
Այս ժամանակահատվածը կօգտագործվի նաև նախնական պայմանավորվածություններ ձեռք բերելու համար։ 
Աշխատանք կարվի մրցանակային ֆոնդի ձևավորման ուղղությամբ. կլինեն հանդիպումներ հասարակական ակտիվություն և հարգանք վայելող անձանց հետ: 

Փետրվարի 29- մարտի 11 - ուսումնական ճամփորդություններ-այցելություններ, հանրային իրազեկում, վերլուծական նախագծերի մշակման աշխատանքներ, նախագծային աշխատանքներ

Մարտի 9-17 - հայտերի ընդունում

Մարտի 14-18 —   «Տիգրան Հայրապետյանի օրեր» հասարակագիտական բաց ամենամյա ստուգատես

  • Ուսումնական նախագծերի մեկնարկ (այդ թվում  նաև «Քրիստոնյաների կրթություն» ուսումնասիրություն. հայրենագիտական նախագիծ)
  • Ընթացող ուսումնական նախագծերի, արդյունքների ներկայացում (այդ թվում նաև` «Ընթերցում Կտակարանի քահանայի հետ», «Աստվածաշնչյան ընթերումներ»)
  • Նախապես ձեռք բերված համաձայնությունների շնորհիվ՝Ճանաչողական այցելություններ ՀՀ իշխանության օրենսդիր, գործադիր, դատական մարմիներ, հասարակական ինստիտուտներ, որտեղ հարցուպատասխանի միջոցով սովորողները կծանոթանան տվյալ կառույցին և ականատես կլինեն նրանց իրականացրած աշխատանքներին։ Եթե հնարավոր լինի ներգրավել այլ դպրոցներից սովորողների, ապա նրանք ևս կմասնակցեն ստուգատեսի օրերին։
  • Հատուկ շեշտադրում կկատարվի ընտրական օրենսգրքի նախագծի մշակման գործընթացին, քնարկումներ կկազմակերպվեն այս թեմայով և առաջարկներ լինելու դեպքում դրանք կհրապարակվեն։
  • Վարպետության դասեր կրթահամալիրում, կրթահամալիրից դուրս
  • Skype կոնֆերանսներ
  • Սոցցանցերում, սովորողների շրջանում և Երևան քաղաքի (հնարավորության դեպքում այլ քաղաքների ևս) փողոցներում հարցումներ հասարակական ակտուալ թեմաներով. ուսումնասիրություններ
  •  Կլոր սեղան-քննարկումներ (այդ թվում՝ նաև կրթությունը անձի՝ որպես հոգևոր էակի գործունեություն)
  • «Տիգրան Հայրապետյան» ակումբ-ընթերցարանի նորամուտ

Բոլոր նյութերը կհրապարակվեն ուսումնական բլոգներում և mskh.am կայքում։

Մարտի 18 - Օրը՝ Տիգրան Հայրապետյանի հետ

Մարտի 25 - ստուգատեսի արդյունքների ամփոփում-մեդիաուրբաթ

Ուսումնական նախագծերի ուղղությունները՝

  • Հասարակագիտություն
  • Քաղաքագիտություն
  • Մերձավոր Արևելք
  • Հրապարակախոսություն

Անվանակարգեր

  • Գիտահանրամատչելի հոդված
  • Հրապարակախոսական հոդված
  • Թարգմանական հոդված
  • Մեթոդական հոդված
  • Հասարակագիտական նախագիծ
  • Քաղաքացիական նախագիծ
  • Քաղաքացիական ակցիա