• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Փետրվարյան ֆլեշմոբ հայոց լեզվից

Հայոց լեզվով և ընդհանրապես լեզվաբանությամբ հետաքրքրվող հարգելի՛ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ.
2016թ. փետրվարի 12-ին՝ ժամը 19.00, սպասեք հայոց լեզվից ամենամսյա առցանց ֆլեշմոբին, որին կարող է մասնակցել ցանկացած մարդ՝ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, հայկական սփյուռքից՝ անհատապես, խմբով, ընտանիքով։
Ժամը 19.00 ուսկենտրոնի բլոգում,  կրթահամալիրի կայքում, դպրոցների ենթակայքերում, սոցիալական ցանցերում կհրապարակվեն առաջադրանքները:
Առաջադրանքներն ուղղված են մինչև 3-րդ, 4-5-րդ, 6-8-րդ և 10-12-րդ դասարանցիներին: Ոչ հայկական դպրոցների սովորողները կարող են ընտրել իրենց ցանկացած, հարմար տարբերակը: Մասնակիցներն առաջադրանքները կարող եք կատարել մենակ, խմբով, ընտանիքով։

Նախորդ ֆլեշմոբների մասնակիցներին խնդրում ենք ընդգրկել այս աշխատանքում այլ դպրոցներից իրենց ընկերներին, բարեկամներին։

Հայաստանցի մասնակիցների պատասխաններն ընդունվում են  մինչև ժամը 22:00, ոչ հայաստանցի մասնակիցների համար ֆլեշմոբն ավարտվում է հաջորդ օրը՝ ժամը 22:00: