• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեր առաջին մասնագիտական փորձառությունը

Այսօր իրավագետ-քաղաքագետների խորացված ուսուցմամբ դասարանի մի քանի աշակերտներով գնացել էինք «Կովկաս» ինստիտուտ` մասնագիտական փորձառություն ձեռք բերելու ակնկալիքով: Այնտեղ մեզ շատ ջերմ դիմավորեցին: Մենք ծանոթացանք Նինա Իսկանդարյանի հետ, ով էլ իր հերթին մեզ ծանոթացրեց Ղրղզստանից  եկած մի սովորողի հետ: Ծանոթացանք նաև ինստիտւտի գործառույթներին: Այնտեղ մենք ստացանք մի քանի հանձնարարություն, որի  միջոցով փորձեցին  ստուգել մեր հմտություններն ու կարողությունները: Մենք  ձեռք բերեցինք  դասերին մասնակցելու և դասախոսություններ լսելու պայմանավորվածություն: Հրավեր ստացանք մասնակցելու ինստիտուտի մի ուսանողի նկարահանած ֆիլմի ցուցադրությանը և քննարկմանը: