• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հետաքրքիր էր և ...էլի հետաքրքիր

Այսօր առավոտյան մենք գնացինք ուսումնական ցուցադրության, շատ հետաքրքիր էր այնտեղ: Մենք շրջեցինք տարբեր տաղավարներով, ես երկար կանգ առա կոնսերվատորիայի տաղավարի մոտ ու մանրամասն տեղեկացա, որովհետև գուցե ապագայում հենց այստեղ էլ շարունակեմ սովորել: Ինձ շատ հետաքրքրեցին նաև մանկավարժական համալսարանի տաղավարում ցուցադրվող իրերը` երկար ձողերից կախված գնդիկներ, որոնք շատ հետաքրիր էին շարժվում: Փայտե երկկողմանի կոն էր, որը փոխանակ վերևից ներքև գլորվեր, ներքևից էր վերև գլորվում: Շատ անհավանական էր, բայց երբ բացատրեցին, ամեն ինչ հասկացա: Ու մինչև անգամ սկսեցի մտածել, որ արժե շատ լավ ֆիզիկա սովորել ու նոր գյուտեր անել: Տեսնենք... Շատ մեծ հետաքրքրությամբ մոտենում էին նաև մեր տաղավարին: Մենք բոլորին ներկայացնում էինք կրթահամալիրը, տեղեկացնում մեր դպրոցների մասին, տալիս էինք տեղեկատվական թերթիկներ: Մեր գրիչները բոլորին զարմացնում էին: Շատ հետաքրքիր օր էր: Բոլոր տաղավարներում մեզ սիրեցին ու ասացին, որ շատ խելացի երեխաներ ենք: Մենք էլ ասացինք, որ մեր դպրոցում բոլորն են այդպիսին: