• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

INFO.MSKH-ի նոր նախագիծը

Ինչպես գիտեք, կրթահամալիրում  արդեն գործում է INFO.MSKH-ը: Արդեն երկու շաբաթ է, ինչ մենք ձեզ ենք ներկայացնում կրթահամալիրում կատարվող իրադարձությունները: Բայց մենք դրանով չենք սահմանափակվում ու ուզում ենք նաև հաղորդումներ պատրաստել:

Այսօր հավաքվել էինք ձայնագրման ստուդիայում ու որոշում էինք, թե ինչպես անենք, որ հաղորդումներն ավելի հետաքրքիր լինեն: Դե, ձայնագրման ստուդիան պետք է լինի լրագրական տաղավար: Արդեն որոշված է, որ դրանք լինելու են հարցազրույցի ֆորմատով: Որոշեցինք, որ ոչինչ չենք խնայելու դրա համար: Հաղորդման նկարահանումները կսկսվեն շատ շուտով: Մտածում եմ,որ շատ հետաքրքիր է լինելու: