• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Տեսնենք` ինչ կբերի մեզ այս օրը

 

Բարձր տրամադրությամբ մտանք «Կրթությունը Հայաստանում 2011» ցուցահանդես, և միանգամից  բոլորիս բարձր խոսակցությունները դադարեցին. չէ՞ որ ներկայացնում ենք մեր կրթահամալիրը, պետք է պատշաճ կերպով ներկայանալ: Երբ մենք եկանք, ընդարձակ սրահը համարյա դատարկ էր, տաղավարներից շատերը դեռ նոր էին բացվում, շատերի վրա էլ կային կպչուն թղթերից խաչեր, որոնք հուշում էին, որ դրանք դեռ փակ են: Երբ մոտեցանք մեր կրթահամալիրի տաղավարին, ուրախ և հանգիստ շունչ քաշեցի. կրթահամալիրի տաղավարը կազմ և պատրաստ սպասում էր այցելուներին: Էլեկտրոնային գրատախտակը կարծես ասում էր ինձ, որ այսօր էլ մեր կրթահամալիրը յուրահատուկ կերպով է ներկայանալու բոլորին: Դե ինչ, տեսնենք` ինչ կբերի մեզ այս օրը: