• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ռուսաց լեզվից հանրապետական օլիմպիադայի տարածքային փուլին սովորողների մասնակցության մասին

ՀՐԱՄԱՆ N 15-019
21.01.2016թ.

Ռուսաց լեզվի հանրապետական օլիմպիադայի տարածքային փուլը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. սովորողների մասնակցության պատասխանատու ճանաչել Մարգարիտ Սարգսյանին և Մարթա Ասատրյանին, կազմակերպիչ՝ Լուսինե Սարգսյանին.
  2. սովորողների համար կազմակերպել նախապատրաստական առարկայական խորհրդատվություն. պատասխանատու՝ Ժաննա Հակոբյան.
  3. միջին և ավագ դպրոցների գրասենյակները անհատապես տեղեկացնում են մասնակիցներին (ցուցակը կցվում է), որ օլիմպիադան կկայանա 2016թ. փետրվարի 4-ին թիվ 89 դպրոցում. մասնակցությունը սովորողների համար համարվում է ուսումնական աշխատանք.
  4. սովորողները Մայր դպրոցից շարժվում են ժամը 9:00.
  5. կազմակերպիչը կրթահամալիրի պահեստից ստանում է մասնակիցների քանակով տետր և գրիչ, սպասում է մինչև օլիմպիադայի ավարտը և սովորողների հետ վերադառնում է դպրոց: Գրիչները հանձնում է միջին դպրոցի գրասենյակ:

   Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան 

Մասնակիցների ցուցակ

1. Շուշան Եփրիկյան - 9-րդ դաս.
2. Մարգարիտա Մանվելյան - 9-րդ դաս.
3. Գոհար Սահակյան - 12-րդ դաս.
4. Սուսաննա Ավետիսյան - 12-րդ դաս