• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլը կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ N 15-017
21.01.2016թ.

Կենսաբանության հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. կենսաբանության հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլի կազմակերպման պատասխանատու ճանաչել Էմանուել Ագջոյանին.
  2. դպրոցական փուլի անցկացման պատասխանատու ճանաչել Նելլի Փիլոյանին.
  1. դպրոցական փուլը կազմակերպել 2016թ. փետրվարի 10-ին, ժամը՝ 12:30 միջին դպրոցի 3-րդ հարկի կաբինետներում.
  2. մասնակից սովորողներին (ցուցակը կցվում է) դպրոցների գրասենյակների միջոցով անհատապես տեղեկացնել օրվա, ժամի և տեղի մասին: Սովորողները գալիս են իրենց անհատական գործիքներով և ունենում են գրիչ.
  3. Ռուդիկ Սահակյանցին. 2016թ. հունվարի 19-ին թիվ 191 դպրոցից մասնակիցների թվով  ստանալ պատասխանների թերթիկները և հանձնել կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին.
  4. Էմանուել Ագջոյանին. օլիմպիադայի ավարտից հետո, նույն օրը՝ մինչև ժամը 17:00-ն, լրացված պատասխանների թերթիկները՝ մեկ ընդհանուր փակ փաթեթով, հանձնել թիվ 191 դպրոց (փաթեթի վրա գրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր).
  5. օլիմպիդայի լուսաբանումը կազմակերպել կրթահամալիրի կայքում սովորողների միջոցով:

   Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան 

Մասնակիցների ցուցակ
11-րդ դաս.

1. Արինա Հակոբյան
2. Էլինա Հակոբյան
3. Սոնա Սահակյան

11-րդ դաս.
4. Անի Գասպարյան
5. Մերի Գրիգորյան
6. Արինա Ժամհարյան