• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Աշխարհագրության հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլը կազմակերպելու մասին

ՀՐԱՄԱՆ N 15-016
21.01.2016թ.

Աշխարհագրության հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլը պատշաճ կազմակերպելու նպատակով.

  1. աշխարհագրության հանրապետական օլիմպիադայի դպրոցական փուլի կազմակերպման պատասխանատու ճանաչել Էմանուել Ագջոյանին.
  2. դպրոցական փուլի անցկացման պատասխանատու ճանաչել Անահիտ Գևորգյանին.
  1. դպրոցական փուլը կազմակերպել 2016թ. փետրվարի 8-ին, ժամը՝ 12:30 միջին դպրոցի 3-րդ հարկի կաբինետներում.
  2. մասնակից սովորողներին (ցուցակը կցվում է) դպրոցների գրասենյակների միջոցով անհատապես տեղեկացնել օրվա, ժամի և տեղի մասին: Սովորողները գալիս են իրենց անհատական գործիքներով և ունենում են գրիչ.
  3. Ռուդիկ Սահակյանցին. 2016թ. հունվարի 19-ին թիվ 191 դպրոցից մասնակիցների թվով  ստանալ պատասխանների թերթիկները և հանձնել կրթահամալիրի գրասենյակի ղեկավար Լիլիթ Ազիզխանյանին.
  4. Էմանուել Ագջոյանին. օլիմպիադայի ավարտից հետո, նույն օրը՝ մինչև ժամը 17:00-ն, լրացված պատասխանների թերթիկները՝ մեկ ընդհանուր փակ փաթեթով, հանձնել թիվ 191 դպրոց (փաթեթի վրա գրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր).
  5. օլիմպիդայի լուսաբանումը կազմակերպել կրթահամալիրի կայքում սովորողների միջոցով:

   Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան 

Մասնակիցների ցուցակ
10-րդ դաս.

1. Ժորա Ավետիսյան
2. Տիգրան Աբրահամյան
3. Մանե Խաչատրյան

12-րդ դաս.

4. Ալիսա Պետրոսյան
5. Դավիթ Կիրակոսյան
6. Տիգրան Բոյաջյան