• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ծնողների արձագանքը առցանց ուսուցման կազմակերպմանը

Հարգելի ուսուցիչներ`

Ես` Աննան, Ղազարյան Արմենի ծնողն եմ, ուզում եմ իմ հիացմունքը հայտնել ձեզ բոլորին, որ այս ծանր պայմաններում, երբ բոլոր այլ դպրոցները փակ են, և ծնողները չգիտեն, թե ինչպես զբաղեցնեն իրենց երեխաներին, դուք շարունակում եք աշխատել և ուսումնական ընթացքը չի ընդհատվում: 

Արմենը անցյալ շաբաթ է վերադարձել Երևան և այս շաբաթվանից բոլոր առարկաներով կզբաղվենք:

Մի անգամ ևս շատ շնորհակալ եմ:

Հարգանքով` Աննա