• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամանորյա հարցազրույց Վահրամ Թոքմաջյանի հետ

2015 թվականը Ձեր կյանքում. ի՞նչ ձեռքբերումներ ու հաջողություններ ունեցաք անցած տարում Ձեր աշխատանքային գործունեության մեջ ու նաև անձնական  կյանքում:

Տարին ամփոփելիս չեմ հաշվում, թե ինչ ձեռքբերումներ ունեցա: Ես սովորաբար դիտարկում եմ, թե քաղաքական, տնտեսական, մշակութային առումներով Հայաստանը ուր  հասավ:Հայաստանը ոչ մի տեղ էլ չհասավ, Հայաստանը միայն հետընթաց  ապրեց, հետևաբար դա չի կարող չազդել մեզանից յուրաքանչյուրի կյանքի ոլորտների վրա: Այս օրերին ես ավելի շատ  կարևորումեմ, թե հասարակությունն  ինչձեռգբերումներ  ունեցավ, և իմ անձնականն էլ տեսնում եմ հասարակության ձեռքբերումների մեջ: Ուստի անձնական առումով ես ևս ձեռգբերումներ չեմ  ունեցել, բացի, իհարկե, մասնագիտական ոլորտում արձանագրած իմ նկատելի  աճից:

Ի՞նչ ծրագրեր եք իրականացնելու  2016  թվականին,  Ձեր ցանկություններն ու ակնկալիքները Նոր  տարում:

2016 թվականի հետ որևէ հույս չեմ կապում,  բացարձակապես: Եթե ես առաջ այլ կերպ էի արձագանքում արտագաղթողների խնդրին, հիմա արդեն արդարացնում եմ, հատկապես 2015 թվականի սահմանադրական խայտառակ ֆարսերից հետո: Վստահ եմ, որ որևէ  հույս 2016 թվականի հետ կապել չի կարելի, էլի  վատանալու է մեր հասարակության վիճակը, ու եթե վերջը մշուշոտ չէ, ապա հուսադրող էլ չէ:

Հարցազրույցը վարեց Դավիթ Մուրադյանը, Ավագ դպրոց, 12-րդ դասարան