• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

«Ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն» բնագավառի կազմակերպման կարգ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մարզական պարապմունքները որոշված են հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական պլաններով՝ «Ֆիզկուլտուրա»՝ մինչև 5-րդ դասարաններ, քոլեջ, «Ֆիզկուլտուրա և անվտանգ գործունեություն»՝ 6-12-րդ դասարաններ, «ՆԶՊ»:

Ֆիզկուտուրան «Իմացումի հրճվանք» ծրագրում ամենօրյա պարապմունքներ են, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: 5 և 6 տարեկանները շաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև քայլարշավները, բարձունքեր արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին: Որպես լրացուցիչ կրթություն սովորողը կարող է ընտրել լողը:
4-րդ դասարանում ֆիզկուլտուրան ներառում է մարմնամարզություն, եռամարտի երկու բաղադրիչ՝ վազք և հեծանիվ, ծանոթացում տարբեր մարզաձևերի: Լողալ և հեծանիվ վարել կարողանալը 4-րդ դասարանն ավարտողի պարտադիր կարողություններ են: Սովորողը անվտանգ գործունեության կարողություններ գործնական եղանակով ձեռք է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ: Որպես լրացուցիչ կրթություն սովորողը կարող է ընտրել լողը:
5-12-րդ դասարաններում, քոլեջում ֆիզկուլտուրան սովորողի ընտրած մարզաձևի թիմային պարապմունքներն են, մրցումները: Սովորողին առաջարկվող մարզաձևեր են հնգամարտ, եռամարտ, ակադեմիական թիավարություն, բայդարկա, կանոե, նետաձգություն, սուսերամարտ, մարմնամարզություն, ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ձեռքի գնդակ: Որպես լրացուցիչ կրթություն՝ սովորողը կարող է ընտրռլ լող, սեղանի թենիս, հեծանվավարություն: Յուրաքանչյուր սովորող, իր ընտրությամբ, դառնում է առաջարկված ակումբներից մեկի անդամ, հաստատված դասացուցակով մասնակցում է այդ մարզաձևի թիմային պարապմունքին: Սովորողը կարող է մարզական ակումբը ընտրել կիսամյակի սկզբում: Սովորողը անվտանգ գործունեության հմտություններ գործնական եղանակով ձեռք է բերում քայլարշավների, բարձունքներ հաղթահարելու, վրանային ճամբարների ժամանակ:

Սովորողի մասնակցությունը թիմային պարապմունքին էլեկտրոնային հաշվառում է դասավանդող: Սովորողը պարապմունքին ներկայանում է մարզահագուստով՝ այդ թվում մարզակոշիկներով: Մարզահագուստ չունեցող սովորողը համարվում է բացակայող: Մարզասրահում չի կարող առանց մարզահագուստի մարդ մարզվել (այդ թվում և կրթահամալիրի դասավանդողները): Պատասխանատուն դասավանդող-մարզիչն է:
Բոլոր մարզաձևերի պարապմունքները սկսվում են նախավարժանքով: Տվյալ մարզաձևի մասնագիտական վարժությունների ժամանակ պահպանվում են անհրաժեշտ անվտանգության, վարվելաձևի, փոխհարաբերությունների և մարզաձևի կանոնները: Այդ կանոնների խախտման համար դասավանդող-մարզիչը կարող է տույժի ենթարկել սովորողին (լրացուցիչ ուժային վարժությունների կատարում, դասի մասնակցության ժամանակավորպես ընդհատում, դպրոցի ղեկավարին միջնորդել սովորողին տույժի ենթարկելու համար):
Կիսամյակի վերջում սովորողները հանձնում են սահմանված նորմատիվներ: 1-ին և 4-րդ դասարանցիների համար գրանցվում են նաև լողի ցուցանիշները:
Կրթահամալիրի մանկավարժական աշխատողներից յուրաքանչյուրը դառնում է որևէ մարզական ակումբի անդամ: Մարզական պարապմունքի ժամանակը հաշվառվում է աշխատողի անհատական աշխատաժամանակում: Պարապմունքին աշխատողի մասնակցությունը էլեկտրոնային հաշվառում է դասավանդող-մարզիչը: 

9-11-րդ դասարաններում «ՆԶՊ և արտակարգ իրավիճակներ» առարկան կազմված է «Առաջին բուժօգնություն», «Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ», «Նախազորակոչիկի իրավունքներ և պարտականություններ», «Զինվորական կարգապահություն և զինվորի որոշ հմտություններ» դասընթացներից:  

«Նախազորակոչիկի իրավունքներ և պարտականություններ» դասընթացը ընդգրկված է 11-րդ դասարանի «Իրավունք» -ի ծրագրում:

Մյուս դասընթացները կազմակերպվում են գործնական եղանակով, ռազմա-մարզական հավաքների, խաղերի, ճամբարների ընթացքում:

Ֆիզիկական կրթության, կամային որակների, ինքնուրույն քաղաքացիական կյանքի պատրաստության հանրակրթական համակարգ

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.