• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավարտվեց դաստիարակների հերթական խմբի վերապատրաստումը

Ապրիլի18-23-ը նախակրթարանների հանրապետական ծրագրով կրթահամալիրում վերապատրաստվեցինՀՀ մարզերի (Վայք, Արագածոտն, Սյունիք) և Երևանի տարբեր վարչական տարածքների մանկապարտեզների երեսունից ավել դաստիարակներ:   Ծրագիրը բավականին հագեցած էր և գործնական: Մասնակիցները երգ ու պար, ծիսական ասիկներ, ազգային մանկական խաղեր սովորեցին,   տիկնիկներ, բացիկներ, ծիսական իրեր   պատրաստեցին, ռոդարիկներ ու հանելուկներ   հորինեցին, համակարգչով աշխատեցին: Վերապատրաստման արդյունքում  խումբն ստեղծեց իր ամսագիրը: Մասնակիցները եղան կրթահամալիրի դպրոց-պարտեզներում, արհեստների դպրոցում, մեդիակենտրոնում:

Շաբաթ օրը` ապրիլի 23-ին, խումբը հաշվետություն ներկայացրեց` ծիսական պատառիկ, ամսագիր, երգ-պար, տեխնոլոգիա:

Բոլոր մասնակիցները, ըստ կարգի, մասնակցության հավաստագրեր ստացան: