• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Այն մասին, ինչը հաճախ դժվար է քննարկել բարձրաձայն և ծնողների հետ

Այսօր կրթահամալիրում էին «ՁԻԱՀ-ի կանխարգելում, կրթություն, խնամք» ՀԿ դասընթացավարներ  Նունե  Օհանյանը և Նաիրա Պետրոսյանը:

Կազմակերպությունը10 տարի է, ինչ  հանրապետության բոլոր  դպրոցներում հնգօրյա դասընթացներ  է կազմակերպում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, թմրամոլության  կանխարգելման, սեռական դաստիարակության  և անվտանգ  վարքագծի ձևավորման թեմաներով:  Ավագ դպրոցի 111 և 114 դասարանների սովորողների հետ անցկացված դասը վերածվեց բուռն քննարկման` բազմաթիվ հարցերով ու պատասխաններով: Այս ամենը անցկացվում էր «Հավասարը հավասարին» մեթոդով:

Պարզվեց, որ սա այն հիվանդություններից է, որոնք պայմանավորված են հիմնականում վարքագծով և կենսակերպով: Դրսևորելով անվտանգ վարքագիծ` կպահպանես առողջությունդ և չես վտանգի մտերիմներիդ:

Մանվելյան Հասմիկ, Թովմասյան Ռուզան