• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

1954 թվականի ապրիլի 11-ը` 20-րդ դարի ամենաձանձրալի օր

Էքսպերտները պարզել են, որ1954 թվականի ապրիլի11-ը 20-րդ դարի ամենաձանձրալի օրն է եղել: Նրանք համակարգչի որորոնողական ծրագրի մեջ 300 միլիոն փաստ են լցրել, որից հետո համակարգիչը պարզել է, որ ոչ մի կարևոր նորություն կամ հայտնի մարդու ծնունդ կամ մահ տեղի չի ունեցել այդ օրը:

Լավագույնն ինչ մեքենան գտնել էր, դա այն փաստն էր, որ Բելգիան իր հետպատերազմյան չորրորդ ընդհանուր ընտրությունն էր ունեցել, և այդ օրը էլեկտրոնիկա դասավանդող մի թուրք ակադեմիկոսի ծննդյան օրն է եղել:

Սակայն հետաքրքրականն այն է, որ «ամենաձանձրալի օրվա» հաջորդ օրը ձայնագրվել է հանրահայտ Rock around the Clock երգը, որը եթե մեկ օր առաջ ձայնագրվեր, կփրկեր ապրիլի11-ը «20-րդ դարի ամենաձանձրալի օրվա» տիտղոսից: