• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեդիահամերգ-նախագիծ. վրացախոսների ակումբ

Ծրագրում.

  • Վրացերեն միասնական ձայնավարժանք
  • Վրացերեն միասնական արտասանություն
  • Ավագ դպրոցի երգչախումբ. Վրացերեն երգի ներկայացում. Գեղ. Ղեկ. Լուիզա Քեշիշյան
  • Հովսեփ Աբրահամյան . «Մելոդրամա»
  • Միջին դպրոցի թատրոնի ընտրությամբ գործունեության խումբ «Ծերունի հեծանվավորները»
  • Միասնական պարերգ «Էջմիածնի»
  • Թբիլիսյան քրոնիկոն՝ Սայաթ-Նովայի ստեղծագործությունների վրացերեն ռադիոթարգմանությամբ
  • Միասնական երգ. Սայաթ-Նովա «Բլբուլի հիդ»
  • Մարինե Ասատրյան «Թբիլիսո» +վրացական պար
  • Միասնական պարերգ «Բոբիկ ջուր մի էրա»
  • Միասնական երգ՝ Սայաթ-Նովա «Աշխարհումն իմն դուն իս»
  • Պարուսուցում «Մշո խռ», «Շավալի խոշբիլազիկ». Ստեփան Թորոյան

Վարողներ՝ Արման Մարտիրոսյան, Սիրուշիկ Սահակյան

Երաժշտական խորհրդատուներ. Նելլի Պիլոյան, Լիլիթ Առաքելյան, Սյուզի Մարգարյան, Մերի Առաքելյան, Լուիզա Քեշիշյան

Երաժշտական գործիքներ. Կիթառ, դաշնամուր

Համակարգչային օպերատոր՝ Սոնա Մայիլյան

Պարուսույց՝ Ստեփան Թորոյան

Վարի հատվածում ներկայացված է միասնական ընթերցանության համար նախատեսված վրացերեն բանաստեղծական քառատողը և հայերեն թարգմանությունը:

Անա-բանա անա-բանա
Սիխարուլմա ամիտանա,
Չեմի քվեղնիս սիղվարուլմա
Սադղա աղար ծամիղվանա:

Ջա՜ն, ջա՜ն, ջա՜ն, 
Այնպիսի ուրախություն,
Ինչպիսին հայրենիքիս սերն է,
Ինձ հասցնում է ամենուր:

Աշխարումըս իմըն դուն իս

Յիս քու ղիմեթըն չիմ գիդի` ջավահիր քարի նըման իս,

Յիս քու ղիմեթըն չիմ գիդի` ջավահիր քարի նըման իս,

Տեսնողին Մեջլում կու շինիս` Լեյլու դիդարին նըման իս:

Տեսնողին Մեջլում կու շինիս` Լեյլու դիդարին նըման իս:

 

Աշխարումըս իմըն դուն իս, բեմուրվաթ իս, մուրվաթ չունիս,

Աշխարումըս իմըն դուն իս, բեմուրվաթ իս, մուրվաթ չունիս,

Պըռոշնիրըտ նաբաթ ունիս,- ղանդ ու շաքարի նըման իս:

Պըռոշնիրըտ նաբաթ ունիս,- ղանդ ու շաքարի նըման իս:

 

Վունց դիմանամ էսչափ չարին` աչկեմես կաթում է արին,

Վունց դիմանամ էսչափ չարին` աչկեմես կաթում է արին,

Սայաթ-Նովա, նազլու յարին` գընած նոքարի նըման իս:

Սայաթ-Նովա, նազլու յարին` գընած նոքարի նըման իս:

Քեզի մեռնիմ, Էջմիածին

Քրիստափոր Կարա-Մուրզա

 

Քեզի մեռնիմ, Էջմիածին, 
Անարատ կաթ, Աստվածածին,
Դու պահե նանի բալին, 
Նանի, նանի, նանի, նանի ջան,
Նանի դարդեր սարերով էր,
Նանի, նանի, նանի, նանի ջան:

Էրվում եմ, վառվում եմ, 
Չեմ կրնա, նանի ջան։

Քեզի մեռնիմ, անուշ յար ջան,
Քեզի մեռնիմ, անուշ յար ջան,
Կարմիր խնձոր, լալ ու մարջան,
Նանի, նանի, նանի, նանի ջան,
Կարմիր խնձոր, լալ ու մարջան,
Նանի, նանի, նանի, նանի ջան։

Էրվում եմ, վառվում եմ, 
Չեմ կրնա, նանի ջան։ 
Ուռի ծառին բար չի ըլնի,
Տակը քար է, վար չի ըլնի,
Էն Աստըվածն ու երկինքը,
Նանի, նանի, նանի, նանի ջան,
Սիրա տերին ճար չի ըլնի, 
Նանի, նանի, նանի, նանի ջան։

Էրվում եմ, վառվում եմ, 
Չեմ կրնա, նանի ջան։

Նանի, նանի ջան,
Նանի, նանի ջան,
Ջա՜ն: