• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية

Էկոհայրենագիտական արշավ Հրազդանի կիրճում

Նկարագրություն: 
Հիմնական դպրոցի մի խումբ սովորողներով, ծնողներով, ուսուցիչներով էկոհայրենագիտական ֆլեշմոբ իրականացրեցինք Հրազդանի կիրճում: Քայլելով, մաքրելով իջանք մինչև Կիևյան կամուրջի ստորին հատվածը, սակայն աղբն այնքան շատ էր, որ ինչքան էլ հավաքում էինք չէր վերջանում: Մեր էկոլոգիական նախագիծը կկրի շարունակական բնույթ: