• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ինչպե՞ս են ֆրանսիացիները տոնում Զատիկը

Զատիկը քրիստոնեության ամենակարևոր տոնն է: Այն նշանավորում է Քրիստոսի հարությունը: Տոնախմբությունն սկսվում է Զատիկի կիրակի օրից և տևում է 8 օր, որն անվանում են` Զատկի շաբաթ, Պայծառ շաբաթ կամ  8 կիրակիների շաբաթ:

Զատիկ բառն առաջացել է լատիներեն «pascua» (կերակուր) բառից, որը իր հերթին փոխառել է հունարենից, իսկ հունարենն էլ` հեբռո լեզվից: Զատկական շատ սովորույթներ խորհրդանշում են գարնան գալուստը` ձուն խորհրդանշում է բերրիություն: Նապաստակը համարվում է Զատիկի խորհրդանիշը, որը միշտ ներկայացնում է բեղմնավորությունը:  Շատ ժողովրդական և կրոնական սովորույթներ կան կապված Զատիկի հետ`

  • Ամբողջ շաբաթվա ընթացքում միմյանց նվիրում են ձու:
  • 1-ին ներկված ձուն համարվում է տան պահապանը և չի կարելի տալ ուրիշի:
  • Երեխաներին հատկապես գրավում է ձվերով խաղը. պարտվողը պետք է իր ձուն տա հակառակորդին:
  • Եկեղեցուց լույս են տանում տուն, որն ըստ ավանդույթի բերում է երջանկություն: 

Ֆրանսիայում ձուն Զատիկի ամենասպասված նվերն է, այն ներկում են հիմնականում կարմիր գույնով, բայց կարող են ներկել նաև այլ գույներով: Ձու ներկելու սովորույթը գալիս է դեռևս հին ժամանակներից. եգիպտացիները և հռոմեացիները գարնանը միմյանց նվիրում էին նկարազարդված ձու` իբրև կյանքի և վերածննդի խորհրդանիշ:

Ֆրանսերենից թարգմանեց Աննա Մարությանը