• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մանկավարժական դասարանի-ուսումնարանի-քոլեջի բոլոր տարիների շրջանավարտներին, դասավանդողներին

Մանկավարժի պատրաստության մեր դպրոցի՝ մանկավարժական դասարանի-ուսումնարանի-քոլեջի բոլոր 20 տարիների շրջանավարտներին, դասավանդողներին օգոստոսի 19-ին՝ ժամը 11.00, հրավիրում ենք կրթահամալիրի քոլեջ։ Եկեք, պատմեք Ձեր մասին, տեսեք մեր քոլեջը՝ իր քոլեջիկով, մանկավարժական կրթության պատվիրատու մեր նախակրթարանները՝ 2-4 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների ուսուցման խմբերով, ինքներդ ամփոփեք 2015թ. «Ամառային պարտեզ» ուսումնական նախագծի արդյունքները։ Ներկայացնում ենք օրվա ծրագիրը:

Հավաքի հետ կապված հարցերով և նախաձեռնություններով դիմեք Մարիետ Սիմոնյանին՝ 094 340454, «Ամառային պարտեզ» ուսումնական նախագծի վերաբերյալ՝ Աիդա Պետրոսյանին՝ 093 336 304, եկեք կրթահամալիր։ 

Քոլեջի հասցեն՝ Անդրանիկի 92/1, հեռախոս՝ 740022։ 

Համեցեք, եկեք Ձեր ընկերների, երեխաների հետ։ Մինչ այդ խնդրում ենք լրացնել հայտը։ 

AttachmentSize
File new_microsoft_word_document_3.docx13.01 KB