• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Սեբաստացի» պարտեզում ընդունելությունն անընդհատ է

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանում շարունակվում է ընդունելությունը 2-4 տարեկանների խնամքի և զարգացման, 5 տարեկանների ուսուցման խմբերում.

  • երիտասարդ, ստեղծագործ, լողացող-խաղացող-երգող ու պարող, հետազոտող-կրթվող-ինքնակրթվող դաստիարակներ.
  • մանկան գործունեության բոլոր տեսակներին հարմար հիգիենիկ, ընդարձակ, զարգացնող ընտանեկան ջերմ միջավայր, մարզասրահ, հեծանվուղիներ, լողավազան-լողափեր...
  • ազատ, ինքնուրույն, հետազոտող, առողջ-մարզական, խաղացող-երաժշտական, նկարող-ծեփող, եփող-թափող սաներ.
  • սահուն անցում պարտեզից դպրոց, կրթական ծրագրերի շարունակականության ապահովում՝ համապատասխան սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին:

Կարևորո՞ւմ եք ձեր երեխայի առողջ, հետաքրքիր, ուրախ, ինքնատիպ ապրելակերպը, նրա  ընտրության իրավունքը, նրա հետ այցելեք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 5 նախակրթարաններից ցանկացածը՝

  • Քոլեջի՝ Անդրանիկի 92/1,   հեռախոս՝ 74.00.22,  094.532. 290 
  • Գեղարվեստի կրտսեր դպրոցի`  Րաֆֆու 69/1,  հեռախոս` 73.52.10,  093309389
  • Նոր դպրոցի`Ա. Բաբաջանյան 47/1, հեռախոս` 74 43 80, 094208440
  • Դպրոց-պարտեզի` Ա. Բաբաջանյան 38/1, հեռախոս՝  74.21.72,  077092848
  • Հիմնական դպրոցի`Իսակովի 52/6, հեռախոս` 73.61.00,  093408455

Կրթահամալիրում գործող 2-4 տարեկանների զարգացման և 5 տարեկանների  ուսուցման խմբերում սաների թիվն անընդհատ  ավելանում է: Ավելանում է նաև խմբերի թիվը. այսօր՝ 16 խումբ. խմբում սաների թիվը՝ 20- 25: