• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Դաստիարակ՝ նախակրթարանի և ընտանիքի

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  պետական քոլեջում շարունակվում է 2015-2016 ուստարվա ընդունելությունը «Նախադպրոցական կրթություն» մասնագիտությամբ.

  • հիմնական կրթության հիմքով՝ 3 տարի
  • միջնակարգ կրթության հիմքով՝ 2 տարի

Բարձրագույն և միջին մասնագիտական այլ կրթություն ունեցողները՝ մանկապարտեզներում աշխատող դաստիարակներ, աշխատող ու չաշխատող  այլ մասնագետներ, մեկամյա հեռավար կրթությամբ, սահմանված կարգով, կարող են նախադպրոցական կրթության դաստիարակի որակավորում ստանալ։

Մասնագիտական կրթության արդիական միջավայրում, նախադպրոցականների բազային խմբերում անընդհատ փորձառության պայմաններով մասնագիտական որակավորում ստացած մասնագետներն աշխատում են որպես նախադպրոցական կրթության  դաստիարակներ, դաստիարակների օգնականներ, խաղավարներ, ընտանեկան դայակներ,  դառնում են երեխայի զարգացմանը մասնակցող, երեխայի հետ մեծացող մայրեր: Քոլեջի 150-ից ավելի շրջանավարտներ հաջողությամբ աշխատում են կրթահամալիրի և հանրապետության այլ նախակրթրաններում:

Կրթահամալիրում գործում է նախադպրոցական կրթության 16 խումբ, որտեղ որպես դաստիարակ և դաստիարակի օգնական աշխատում են մեր քոլեջի շրջանավարտները: Նախակրթարանը մեծանում է, երիտասարդ աշխատողներն ամուսնանում են, ֆիզարձակուրդ գնում, ամեն տարի 10-ից ավելի նոր աշխատող է ընդունվում մեր նախակրթարան: Կրթահամալիրի նախակրթարանները գրավիչ են, և քոլեջի շրջանավարտները պահանջարկ ունեն։

Այցելեք քոլեջ, զանգեք, գրեք, հարցեր տվեք։ Քոլեջի հասցեն՝  Անդրանիկի  92/1, հեռախոս՝ 74.00.22, 094. 53. 22. 90, [email protected]։

Փաստաթղթերն ընդունվում են մինչև օգոստոսի 25-ը։ Դիմելու համար պետք է ներկայացնել.

  • դիմում 
  • կրթության մասին փաստաթղթի բնագիրը
  • 4 լուսանկար (3x4 չափսի) 
  • անձը հաստատող փաստաթուղթ

ՀՀ ԿԳ նախարարությունը կրթահամալիրի քոլեջին «Նախադպրոցական կրթություն» մասնագիտության համար հատկացրել է անվճար ուսուցման 13 տեղ։