• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Կրթահամալիրի տնօրենի՝ հուլիսի 29-ի սուրհանդակը

«Մեղրաձոր» ճամբարը սպասում է...

Հուլիսի 28-ին Կողբից Մեղրաձորի Այդին կոչվող ճամբարային տարածք տեղափոխվեց մեր արշավախմբային հանդերձանքը. «Մեղրաձոր» ճամբարը 30 վրանային-ներքնակային տեղով խոհանոցով-սանհանգույցով պատրաստ է սեբաստացի ճամբարականներին ընդունելու:

Հուլիսի 31-ին՝ ժամը 9.00, Մեդիակենտրոնից ճամբարի 1-ին հերթը կշարժվի Մեղրաձոր. ճանապարհը՝ 66 կմ: Վերադարձը՝ օգոստոսի 4-ին, Սևանա լճի հանրային լողափով: Ճամբարի առաջին հերթը ղեկավարում է կրթահամալիրի հայրենագիտական ուսումնական կենտրոնի ղեկավար Կարինե Պետրոսյանը, ինչպես և ուզում էինք, ընդառաջ գնալով սեբաստացիների արտահայտված և չարտահայտված խնդրանքին։ 

«Մեղրաձոր» ճամբարի 2-րդ հերթը Մեդիակենտրոնից կմեկնի օգոստոսի 4-ին՝ ժամը 9.00: Ճամբարականներ են՝ առանց ընտանիքի, ուսուցիչ-ղեկավարի ուղեկցությամբ՝ 4-րդ դասարանից սկսած, ջոկատները տեղավորվում են  3, 4, 6, 8 տեղանոց վրաններում:

Մեղրաձորում է հիմա, հուլիսի 25-ից սկսած, Գնել Հարությունյանի և Ալինա Թումասյանի 12 հոգիանոց ջոկատը: Լավ էլ պատմում են։ Կարող եք զանգել Գնելին՝ 098888360, Ալինային՝ 093743474։ «Մեղրաձոր» ճամբար մեկնելու հարցերով կարող եք դիմել Կարինե Պետրոսյանին՝ 094930443, [email protected]կրթահամալիրի դպրոցի ղեկավարներին: Ուղեգրերի արժեքը՝ 6000 դրամ: Սրանից էլ լավ հուլիս-օգոստոսյան նվե՞ր… Իզմիրի ճամբարը չունի Մեղրաձորի հմայքը. իզմիրցիներին մեր Մեղրաձորում, 3-րդ հերթում կտեսնեք, կհամոզվեք: