• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Վարդավառի ծեսը մեր ճամբարում

Կողբ գյուղի տարածքում Վարդավառը ամենաընդունված տոներից մեկն է եղել, ամբողջ գյուղով դուրս էին գալիս ու սար բարձրանում:
Ինչպես գիտենք, Վարդավառը փոփոխվող ժամկետով տոն է, բայց Տավուշում, այդ թվում՝ Կողբ գյուղում, այն չի փոխվում և միշտ լինում է հուլիսի վերջին կիրակի օրը, որովհետև հենց այդ օրն է սկսվում հունձքը, և մարդիկ մեծից փոքր վերցնում էին հնձելու գործիքները և բարձրանում սարերը: Այնտեղ մնում էին մեկ ամիս, նշում Վարդավառը և խոտ հնձում։
Այստեղ ավանդույթ է եղել Վարդավառը նշել մեծ շուքով պարելով և երգելով: Տեղացիների համար Վարդավառն ավելի կարևոր տոն է եղել,  քան մյուս տոները: Վարդավառին միշտ  խարույկ են վառել և իրար ջրել... Դա ապացուցում է, որ այս տոնը հեթանոսական տոն է. զոհաբերության ավանդույթները պահպանվել են մատաղի տեսքով:
Այս տարի մեր ճամբարը համընկավ տոնի հետ, և մենք մասնակցեցինք մեծ խարույկի վառման ծիսակարգին, որը պատրաստել էին գյուղի բնակիչները։  Իսկ առավոտյան խաղացինք ջրոցի, մասնակցեցինք ծիսական ճաշի պատրաստմանը: Այժմ սպասում ենք քահանայի և հեքիաթասացի այցին։
 
Տեղաբնակների հետ զրուցեց և նյութը պատրաստեց Ռեբեկա Խաչիկյանը, 9-րդ դաս.