• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Արդեն երկու օր է՝ այցելում ենք գրադարան

 Տիգրան Հայրապետյան գրադարանում Նոր դպրոցում սովորող հինգ տարեկանների խմբով էլի էինք եղել: Եվս մեկ անգամ գրադարան այցելելու գաղափարը ընդունվեց միաձայն: Արդեն երկու օր է այցելում ենք գրադարան, այս անգամ գրադարանում մեզ ընդունեց տիկին Մարին: Գրադարանում մեզ շատ ծանոթ անկյուն կա՝ կախարդական գորգն իր գունավոր սպունգներով: Գորգին արագ տեղավորվեցինք, ագահաբար մի քանի գիրք թերթեցինք ու հանկարծ տիկին Մարիից հեքիաթ պատմելու առաջարկ ստացանք: Սիրով համաձայնեցինք, տիկին Մարին մի հրաշալի հեքիաթասաց էր՝ շատ նման մեր տատիկներին: Հեքիաթը ուշադիր լսեցինք, ինչքան խելքներս փչեց հարցեր տվեցինք ու փորձեցինք մեր սեփական հեքիաթը հորինել:

Թողարկված է Տաթև Թամազյան կողմից