• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • Türkçe
  • العربية
 

Ընդհանուր պարապմունքի կազմակերպման կարգ

  • Ուսումնական օրվա մեջ կազմակերպվում է կրթական ծրագրի ուսումնական պլանով, ժամատախտակով որոշված ընդհանուր պարապմունքը (այսուհետ` պարապմունք): Պարապմունքին սովորողի և մանկավարժական աշխատողի գործուն մասնակցությունը ուսումնական պարտադիր աշխատանք է: Օրվա ծրագրով մասնակիցների մեջ կարող են ընդգրկվել նաև այլ մարդիկ:
  • Պարապմունքն անցկացվում է դրա համար որոշված տեղում, որտեղ կան անհրաժեշտ  տեխնիկական միջոցներ` բարձրախոս, համակարգիչ, ուժեղարար, պրոյեկտոր, էկրան: Սովորողները պարապմունքին մասնակցում են դասարանով` իրենց համար որոշված տեղում, մանկավարժական աշխատողը` դպրոցի ղեկավարի որոշած դասարանի հետ:
  • Սովորողի մասնակցությունը հաշվառում և գրանցում է պատասխանատու մանկավարժական աշխատողը և պարապմունքից հետո բացակաների ցուցակը տալիս գրասենյակ (ավագ դպրոցում) կամ մեկ ժամվա ընթացքում բացակայությունները գրանցում հաշվառման մատյանում (հիմնական դպրոց):
  • Մանկավարժական աշխատողի մասնակցությունը պարապմունքին սահմանված կարգով հաշվառում է գրասենյակի ղեկավարը:
  • Բացակաները մեկ ժամվա ընթացքում գրանցվում են նաև կրթահամալիրի աշխատողների և սովորողների հաշվառման ընդհանուր մատյանում։ 
  • Պարապմունքը տևում է 15 րոպե: Տոնական, ստեղծագործական հավաքների, ստուգատեսների օրերին կրթահամալիրի տնօրենի որոշմամբ պարապմունքի ժամանակը և տևողությունը կարող են փոխվել: 
  • Հանգստյան, տոնական, արձակուրդային օրերին պարապմունքը կարող է կազմակերպվել առցանց։
  • Պարապմունքը կազմակերպում, սպասարկում և վարում են շաբաթվա (օրվա) պատասխանատու սովորողները (դասարանը)` մանկավարժական աշխատողի ղեկավարությամբ` որպես ուսումնական-հասարակական նախագիծ: Ամսվա պատասխանատուներին Դպրոցի ղեկավարը նշանակում է մինչև նախորդ ամսվա 25-ը` նկատի ունենալով, որ ուսումնական տարվա ընթացքում յուրաքանչյուր սովորող և մանկավարժական աշխատող առնվազն մեկ անգամ պիտի մասնակցի նախագծին:
  • Մայր դպրոցում պարապմունքը կազմակերպում և վարում են Միջին դպրոցի և Ավագ դպրոց-վարժարանի սովորողները` հավասար համամասնությամբ։
  • Պարապմունքի շաբաթական (օրական) ծրագիրը և պարապմունքին ներկայացվող նյութերը` շաբաթվա (օրվա) պատասխանատուի ներկայացմամբ հաստատում է դպրոցի ղեկավարը:
    Ընդհանուր պարապմունքի շաբաթվա ծրագիրը ներառում է ուսումնական պլանով նախատեսված բոլոր գործունեությունների արդյունքների ներկայացում։ Պարապմունքի ծրագրում ներառվում են`
    - կրթահամալիրի տարեկան օրացույցով որոշված տոներին, ստեղծագործական հավաքներին կատարվող երգերը, բանաստեղծությունները, պարերը.
    - օրվա (օրերի) խորհրդով պայմանավորված մեդիանյութերի ցուցադրություն.
    - ընթացող ստուգատեսների նյութերի ներկայացում. 
    - մեդիագրադարանի լրացումների, ուսումնական նոր նյութերի ներկայացում.
    - օրվա շնորհավորանքները սովորողների, աշխատողների, հայտնի գործիչների ծննդյան օրվա, տոների առթիվ.
    - mskh.am-ի նույն կամ նախորդ օրվա նյութեր.
    - անդրադարձ աշխարհում և տարածաշրջանում տեղի ունեցած կարևոր իրադարձություններին` քաղաքական, մշակույթային, բնապահպանական, կրթական, սպորտային և այլ.
    - հայտարարություններ
    - այլ նյութեր:
    Պարապմունքն ավարտվում է պարով:
  • Պարապմունքին ներկայացվող նյութերը տեխնիկական սպասարկողին տրվում են նախօրոք: Պարապմունքի նյութերը հրապարակվում են mskh.am-ում։
  • Պարապմունքին ներկայացվում են միայն մեդիանյութեր, որոնց համապատասխանությունը ներկայացվող պահանջներին որոշում է դպրոցի ղեկավարի որոշած մասնագետը կամ սովորողը:
  • Պարապմունքին սովորողի մասնակցության գնահատումը կատարում է կազմակերպիչը երկու միավորանոց համակարգով` «ստուգված», «չստուգված»։
  • Կրթահամալիրի տնօրենը կամ դպրոցի ղեկավարը կարող են ցանկացած պահի միջամտել պարապմունքին:

Կարծիք

Կարծիք ավելացնել

mskh.am-ում լատինատառ հայերեն կարծիքը չի հրապարակվում։
CAPTCHA
Խնդրում եմ մուտքագրեք պատկերված կոդը
Image CAPTCHA
Enter the characters shown in the image.