• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ավելի քան ուսումնական ճամփորդություն. օր առաջին

Հունիսի 27-ին,  առավոտյան ժամը 5:30 -ին  կրթահամալիրի մի քանի սովորողներ և դասավանդողներ ճանապարհվեցին դեպի Բաթում: 12 ժամ տևող  ուղևորությունից հետո վերջապես հասանք Շեքվեթելի, որտեղ մեզ դիմավորեցին մեր վրաց գործընկերները: Ընթրիքից հետո  խարույկ վառեցինք ծովափին, և երաժիշտներն անցան իրենց սիրած գործին. այս անգամ համերգը նվիրված էր Հայկ Դարբինյանին, ընկերները ծովափին անակնկալ մատուցեցին նրան՝ տոնելով վերջինիս ծննդյան տոնը:

Առջևում  3 օր ունենք. սա իրական ու հավես հանգիստ է, մի քիչ տարբերվող ուսումնական ճամփորդությունների դասական ընկալումից։

Ֆոտոքրոնիկան՝  Էրիկ  Բաբաջանյանի