• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամերիկյան գրականության քննարկում...Հրավիրում ենք մասնակցելու

Բարև:

Ես «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի, «Լուսաստղ» ամսագրի, «Ընթերցասերի ակումբի», կրթահամալիրային միջավայրի շրջանավարտ Մերին եմ: Ընդամենը մեկ ամսից կմասնակցեմ ԱՄՆ-ի գրականության մայրաքաղաք Այովայում անցկացվող գրականության երկշաբաթյա սեմինարին (մասնակցում են մի քանի այլ կրթահամալիրցիներ. սա պետք է շեշտել), հասկանալի է, անհանգստանում եմ և ինքնակրթությամբ զբաղվում:

Իսկ դու կցանկանա՞ս միասին ամերիկյան գրականություն ուսումասիրել: Ամերիկյան գրականությունը, մոտ երեք հարյուր տարվա պատմություն ունենալով հանդերձ, համաշխարհային գրականությանն է տվել մի շարք տաղանդավոր գրողներ. Ջեկ Կերուակ, Մարկ Տվեն, Ալլեն Գինզբերգ և այլն, ովքեր առանձնանում են իրենց հոգեբանական վերլուծություններով, յուրօրինակ գեղարվեստական մտածողությամբ: Փորձելով ներկայացնել նրանց՝ Գեղարվեստի դպրոցում կազմակերպում ենք խմբային ընթերցանություն – քննարկումներ: Առաջինը Ջերոմ Դ. Սելինջերի «Տարեկանի արտում, անդունդի եզրին» բեստսելլերն է:

Սպասում ենք քեզ ուրբաթ օրը, 12:00:

Աղբյուրը: