• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ամառային դպրոցը երևանյան այգիներում

Համերգ, ֆլեշ-մոբի օրը՝ հունիսի 12, ժամը` 19:00, վայրը՝ Վերնիսաժը շարունակող նորակառույց այգի՝ Հանրապետության հրապարակին հարակից:

Ներկայանալ կրթահամալիրը ներկայացնող տարբեր աքսեսուարներով՝ գլխարկներ, շապիկներ, հեծանիվներ, անվաչմուշկներ, այցեքարտեր:

Ծրագրում

Մաս I. սկիզբը՝ 19:00-19:30

Միասնական ելույթներ՝ երգ, պար:

Մաս II. Սկիզբը՝ 19:30-20:00

Խմբային ելույթներ՝ Երաժշտության լաբորատորիա, պատանեկան երգչախումբ:

Խմբային կամ անհատական ելույթների ընթացքում սեբաստացիները շրջում են, ներգրավում անցորդներին, ներկայացնում կրթահամալիրը, լուսանկարվում, ծանոթանում:

Կինո-ֆոտո ակումբը կազմակերպելու է լուսանկարչական ֆլեշ-մոբ՝ ծանոթ-անծանոթների համար. քաղաքացիները իրենց լուսանկարները կարող են գտնել՝ միայն մուտք գործելով mskh.am կայք:

Նկարչական ուրախ ֆլեշ-մոբ՝ բոդի արտ:

Համակարգողներ՝ Սյուզի Մարգարյան, Մարգարիտ Սարգսյան, ճամբարների, նախագծերի ղեկավարներ: