• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Գրադարանը ամառային ընթերցանության կենտրոն

Սիրելի ընթերցող.
«Տիգրան Հայրապետյան» գրադարանը ամառային արձակուրդներին գործելու է և հասանելի է լինելու իր ընթերցողների համար: Յուրաքանչյուր ընթերցող ամռան տապի իր այլընտրանքը կարող է գտնել գրադարանում:
Անհրաժեշտ գրքեր, տեսանյութեր, աուդիոգրքեր, հայտնիների խոհեր ու մտքեր կարող եք գտնել նաև գրադարանի կայքի Սովորողի գրադարան, թվային գրքեր բաժնում:
Ամառվա ընթացքում գրադարանում կազմակերպվելու են ընթերցասերների հանդիպումներ հրատարակչությունների հետ, նրանց կողմից կազմակերպվող  գրքերի շնորհանդեսներ,  խմբային ընթերցումներ, գրքի քննարկումներ, ընթերցվելու են հեքիաթներ փոքրիկների համար:
Ամենաակտիվ ընթերցողները խրախուսվելու են: