• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

INFO.MSKH լրատվական ծառայության մեկնարկ

Ուրբաթ օրը կրթահամալիրի գրադարանում հավաք էր`INFO.MSKH լրատվականի գործարկման կապակցությամբ:
  Երևի վերնագրից արդեն կռահեցիք, որ խոսքը լրահոսի, տեղեկատվության մասին է: Մենք բոլորս կարևորում ենք այս գործունեությունն այնքանով, որ կարգավորելով, ինքնահոսի չթողնելով լրատվական աշխատանքները` ավելի հավաք ու կազմակերպված ներկայանանք հասարակությանը ոչ միայն Հայաստանում, այլև` նրա սահմաններից դուրս: Չէ որ մեր կայք այցելուների աշխարհագրությունը գնալով ավելի ընդլայնվում է:
   Կայքի լրատվությունը փորձելու է դառնալ կրթահամալիրի ներկայանալի դեմքը նաև կրթահամալիրի սահմաններից դուրս:
   18.04.2011թ.-ից գործելու է լրատվական հերթապահական խումբ, որը բոլորիս օգնությամբ տեղեկացված է լինելու կրթահամալիրի անցուդարձին /սկսած հյուրերից, վերջացրած շինարարությունից/, լինելու է ճիշտ տեղում ճիշտ ժամանակին և պատշաճ մեկնաբանելու տվյալ իրադարձությունը: Հերթապահական խումբը աշխատելու է ըստ համապատասխան կարգի:
   Յուրաքանչյուրս ենք պարտավոր պատշաճ  ներկայացնել  մեր կրթահամալիրը, ամեն մեկս պիտի կրենք այդ պատասխանատվությունը` հարգելով այլոց տեղեկացված լինելու իրավունքը:

INFO.MSKH