• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Իմ ծառը

Երեկ ես ծառ էի տնկել մեր դպրոցի բակում, բայց իմ ծառը չէր, որովհետև ես ծառ չէի բերել: Իսկ այսօր ես տիար Գևորգից նվեր եմ ստացել բալի ծառ, սերկևիլի ծառ և հաղարջի թուփ:

Ես ու իմ Սարգիս եղբայրը մեր դպրոցի բակում արդեն տնկեցինք բալենին, իսկ մյուս տնկիները դրեցինք հողի մեջ, որ չչորանան: Ընկեր Նառան և տիկին Զոյան ինձ օգնեցին:
Մենք երկուշաբթի օրը տնկելու ենք իմ մյուս ծառերը:
Ես ինձ լավ զգացի, որ ես իմ անձնական ծառը ունեցա. իմ տրամադրությունը բարձր էր: Վերջում էլ շնորհակալություն եմ ասում և ամռանը հրավիրում եմ տիար Գևորգին և բոլորին միրգ ուտելու:

Արփի Սահակյան, Լուսինե Փաշայանի 3-րդ դասարան