• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Թանգարանային գիշեր» ծրագիրը կմեկնարկի մայիսի 16-ին

Թանգարանների գիշեր` մայիսի 16
Թանգարանների միջազգային օր` մայիսի 18
«Թանգարաններ. հիշողության վկաներ»

Մայիսի 16-ին մեկնարկելու է «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը, որն ամեն տարի անց է կացվում մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակներում:

Թանգարանների միջազգային օրը նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Օրվա նպատակն է  բարձրացնել թանգարանների դերը  հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար: «Թանգարանների գիշեր» ծրագիրը մեկնարկել է  2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ:

2015 թ. միջոցառումների մասնակից թանգարանների թիվը 111-ն է: Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս «Թանգարանների գիշեր» ակցիային և Թանգարանների միջազգային օրվան միացել են մի շարք նոր թանգարաններ՝ Հայաստանից և Արցախից: 111 թանգարան 2 օրերի ընթացքում բազմաբովանդակ միջոցառումներով իրենց դռները կբացեն հասարակության առջև՝ հնարավորություն ստեղծելով ևս մեկ անգամ հետադարձ հայացք գցելու հայ ժողովրդի հազարամյակների պատմությանն ու մշակութային ժառանգությանը:

«Թանգարանների գիշերվա» առիթով արտերկրում ՀՀ մի շարք դեսպանատներում ևս նախատեսված են բազմազան միջոցառումներ։

«Թանգարանների գիշեր» միջոցառմանն ընդառաջ` մայիսի 16-ին Երևանի Մետրոպոլիտենը բաց է լինելու մինչև 01:00-ն:

«Թանգարանների գիշեր 2015»՝ ամբողջական ծրագիրը