• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ընտանեկան ֆլեշմոբ մաթեմատիկայից

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Մաթեմատիկայի միամսյակ

Մաթեմատիկայի միամսյակի շրջանակում կազմակերպվում է ընտանեկան մաթեմատիկական ֆլեշմոբ, երբ նույն օրը նույն ժամին մասնակցության ցանկություն հայտնած բոլոր ընտանիքներում զբաղված են խնդիր լուծելով: Ցանկացողները կարող են հավաքվել ընտանիքներով:

Առաջին ֆլեշմոբը 2015թ. մայիսի 8-ին է:

  1. Առաջադրանքները կազմվում են հետևյալ տարիքային խմբերի համար՝
    մինչև երրորդ դասարան,
    4-6-րդ դասարաններ,
    7-9-րդ դասարաններ,
    10-12-րդ դասարաններ:  
    Ծնողները կարող են իրենց երեխաների հետ աշխատել կամ լուծել տարիքային այլ խմբերի տարբերակներից ցանկացածը:
  2. Ֆլեշմոբին կարող է մասնակցել ցանկացած մարդ, որ նախօրոք տեղակացնում է այդ մասին [email protected]  էլեկտրոնային հասցեով:
  3. Ֆլեշմոբի մասին տեղեկատվությունը էլեկտրոնային փոստով ուղարկվում է կրթահամալիրի դպրոցների սովորողներին, ծնողներին, տեղադրվում է կրթահամալիրի www.mskh.am կայքում, դպրոցների ենթակայքերում` b4.mskh.am, nor.mskh.am, artschool.mskh.am, himnakan.mskh.am, mijin.mskh.am, avag.mskh.am, highsc.mskh.am, qolej.mskh.am,  սոցիալական ցանցերում:
  4. Խնդիրներն ընտրվում են «Կենգուրու» մաթեմատիկական միջազգային մրցույթի նախորդ տարիների առաջադրանքներից:
  5. Առաջադրանքները կայքերում տեղադրվում են մայիսի 8-ին՝ ժամը 19:00:
  6. Ընտանիքները պատասխաններն ուղարկում են [email protected]  էլեկտրոնային հասցեով, նույն օրը՝ մինչև ժամը 21:00, նշելով առաջադրանքը կատարող ընտանիքի սովորող անդամի անունը, ազգանունը, դպրոցը, դասարանը։ Դպրոցահասակ մասնակից չունեցող ընտանքի և անհատի համար վերջին երկու տվյալը չի լրացվում: