Տիարը մտավ ներս և տեղի ունեցավ հրաշքը։ Մոտեցավ ինձ, սեղմեց ձեռքս, գրկեց ինձ և ասաց․«Էդ կիթառն ի՞նչ է, որ լաց ես լինում դրա համար, ես քեզ նոր կիթառ կառնեմ»։ Նորից արցունքներս հոսեցին, բայց այս անգամ ուրախության արցունքներ էին։ Ուրախությանս չափ ու սահման չկար, ինձ թվում էր այդ ամենը երազ էր։ Եվ մինչ ես փորձում էի սթափվել, ընկեր Կարենը եկավ և մենք միասին գնացինք կիթառ ընտրելու։
Վաղը կլինի իմ առաջին ելույթը նոր կիթառով։
Բառերով չեմ կարող արտահայտել ուրախությունս, անչա՜փ շնորհակալ եմ, իմ սիրելի Տիար Բլեյան։