• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Ֆեյսբուքյան հետադարձ կապ

Այսօր մի հետաքրքիր բացահայտում արեցի, երբ աչքի էի անցկացնում ֆեյսբուքյան նյութերը: Անգլիական Independent էլեկտրոնային լրատվականը մի քանի հոդված է հրապարակել ֆիննական կրթական նոր հեղափոխության մասին, որը պատրաստվում են իրականացնել 2016-ին: Առաջին հեղափոխական քայլն այն է, որ Ֆինլանդիայի դպրոցներում այսուհետ ձեռագրով գրելու փոխարեն սկսելու են օգտվել համակարգչային ստեղնաշարից ու ամեն ինչ մուտքագրելու են: Փաստորեն այն, ինչը նրանք հեղափոխություն են համարում հիմա, մեր կրթահամալիրում մի քանի տարի արդեն ներդրված է և դարձել է մեր առօրյան: Միջազգային հանրությանը մեր կրթական ձեռքբերումները ներկայացնելու համար սրանից էլ լավ առի՞թ: Հղումով բացեցի այդ հոդվածը, կարդացի: Կային նաև մի քանի մեկնաբանություններ, որոնք քննադատում էին ֆիննական այդ "հեղափոխական" քայլը: Ֆեյսբուքյան F տարբերանշանը սեղմելով գրեցի իմ այս մեկնաբանությունը.   At Yerevan Mkhitar Sebastatsi Educomplex, Armenia, we have been practicing lessons in keyboard typing instead of handwriting for several years already. The learners of primary, middle and high schools of our Educomplex come to their schools with their own net-books. In addition to plain texts they even do sums and solve mathematical problems using the keyboard typing. Primary school teachers send the home assignments to their pupils by e-mail, and the pupils send back after having done them. The middle and high school learners do their assignments or educational projects in their blogs, and teachers visit their pupils' blogs to check, to give instructions or advice to work better. Armenia is a small and ancient country. Come to Armenia, Yerevan Mkhitar Sebastatsi Educomplex, and you will see the revolutionary educational ideas in progress. www.mskh.am is our multilingual school website. Yura Ganjalyan, EFL teacher. Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում մենք արդեն մի քանի տարի է, ինչ գործնականում կիրառում ենք համակարգչային մուտքագրումը ձեռքրով գրելու փոխարեն: Մեր կրթահամալիրի կրտսեր, միջին և ավագ դպրոցների սովորողները դպրոց են գալիս իրենց  անձնական նեթբուքերով: Բացի սովորական տեքստերից նրանք նույնիսկ մաթեմատիկական վարժություններ և խնդիրներ են լուծում մուտքագրելով: Կրտսեր դպրոցի դասավանդողները տնային առաջադրանքները ուղարկում են իրենց սովորողների էլեկտրոնային հասցեներին, իսկ սովորողներն էլ հետ են ուղարկում արդեն կատարած առաջադրանքները: Միջին և ավագ դպրոցների սովորողները անում են իրենց առաջադրանքները և ուսումնական նախագծերը իրենց բլոգներում, իսկ դասավանդողներն էլ՝ այցելելով այդ բլոգները ցուցումներ և խորհուրդներ են տալիս սովորողներին: Հայաստանը փոքր և հնադարյան երկիր է: Եկեք Հայաստան, այցելեք Երևանի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը և կտեսնեք կրթական հեղափոխական գաղափարները գործողության, ընթացքի մեջ: www.mskh.am-ը մեր կրթահամալիրի դպրոցական բազմալեզու կայքն է:

Ֆիննական երկրորդ հեղափոխական քայլը ուսումնական առարկաների դասավանդումից հրաժարվելն է:    Այս հոդվածն իհարկե ամբողջությամբ կթարգմանենք, բայց հիմա ուզում եմ դրանից մի օրինակ բերել: Օրինակ, անգլերենի դասաժամին անգլերեն լեզվով համեմատում են Ֆինլանդիայի և մեկ այլ երկրի կլիմաները: Այդպիսի տեքստ չկա սովորելու համար: Այդ տեքստը իրենք են ստեղծում՝ կարդալով տարբեր տեղեկատվական աղբյուրներ: Այսպիսով աշխարհագրության դասընթացի գիտելիքը ինտեգրվեց անգլերենի դասընթացին՝ ստեղծական աշխատանք կատարելով: Պետք է այստեղ ավելացնեմ, որ մեր Ավագ դպրոց-վարժարանի 11-րդ դասարանի իմ խմբում կարճաժամկետ նախագծեր ենք անում, որոնք գրեթե նույն նպատակն ունեն: Իրոք որ աշխարհի հանրությանը ներկայանալու մեր ժամանակն է եկել:      

Աղբյուրը՝

 http://www.independent.co.uk/news/education/education-news/finland-to-remove-cursive-handwriting-from-education-curriculum-10021942.html

http://qz.com/367487/goodbye-math-and-history-finland-wants-to-abandon-teaching-subjects-at-school/

http://www.independent.co.uk/news/world/europe/finland-schools-subjects-are-out-and-topics-are-in-as-country-reforms-its-education-system-10123911.html