• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Առցանց քննարկում

 Գարնանային արձակուրդների ժամանակ Անգլախոսների ակումբը առաջարկում է առցանց քննարկում «Արդյո՞ք անհրաժեշտ է բարձրագույն համալսարանական կրթությունը բոլորի համար»:

Յուրաքանչյուր մարդու համար ամենակարևոր բանը կյանքում իր տեղը գտնելն է: Մարդը լիարժեք կյանքով է ապրում, երբ կարողանում է իր սիրած աշխատանքով նյութական կամ հոգևոր արժեքներ ստեղծել, որոնք պահանջարկ ունեն, ինչի շնորհիվ էլ նա կարողանում է ապահովել իր և իր հարազատների բարեկեցիկ կյանքը: Արդյո՞ք այս ամենին հասնելու համար պետք է անհրաժեշտաբար համալսարանական կրթություն ստանալ:
Սովորողներն իրենց կարծիքները կարող են գրել հայերեն կամ անգլերեն: