• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Մեկնարկեց «Ծաղկաձոն» նախագիծը

Այսօր քոլեջ, արհեստների ավագ դպրոցի ջերմոց-լաբորատորիայում իսկական աշխատանքային եռուզեռ էր: Մեկնարկեց «Ծաղկաձոն» նախագիծը:

Ջերմոցը հյուրընկալեց դպրոց-պարտեզի, գեղարվեստի կրտսեր դպրոցի և նոր դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողներին, որոնց դիմավորեցին «Գարդենիա» ակումբի անդամները Շողիկ Պողոսյանի գլխավորությամբ: Սովորողներն իրենց ավագ ընկերների օգնությամբ թաղարների մեջ տնկեցին նախընտրած ծաղիկները, ջրեցին, յուրաքնչյուրն իր թաղարի վրա փակցրեց պիտակ, որի վրա նշված էր սովորողի անունը: Թաղարները դասավորեցին առանձնացված արկղերի մեջ: Բոլորն անհամբեր սպասում են իրականացնելու մայրիկներին, տատիկներին նվիրված անակնկալը: