• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հանդիպում-քննարկում Կրթության ազգային ինստիտուտում

Մարտի 4-ին` ժամը 16:00-ին, Կրթության ազգային ինստիտուտում կայացավ հեղինակային ծրագրով աշխատող դպրոցների ներկայացուցիչների հավաք` նվիրված տարրական դպրոցի առարկայական չափորոշիչներին ու ծրագրերին: Հանդիպում-քննարկմանը ներկա էին ներկայացուցիչներ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրից, «Անանիա Շիրակացի» ճեմարանից և «Ուսում» կրթահամալիրից: Կարինե Թորոսյանի ողջույնի խոսքից հետո ԿԱԻ մասնագետները ներկայացրեցին քննարկման ընթացակարգը, մասնակիցներին ուղղված հարցաթերթիկը: Կրթահամալիրից քննարկանը մասնակցեցին Նաիրա Նիկողոսյանը, Աշխեն Գրիգորյան, Կարինե Բաբուջյանը:
Մենք ներկայացրինք նաև մեր ուսումնական բլոգները, որոնք բաց են, տեղադրված են ծրագրերը, նախագծերը: 
Ներկայացվեց նաև կրթահամալիրի «Մայիսյան 10-րդ հավաքի» ծրագիրը: 
Հանդիպում-քննարկումն անցավ ակտիվ մթնոլորտում, հնչեցին բազմաթիվ առաջարկներ, հանդիպումը օգտակար էր: Քննարկումները շարունակվում են, հաջորդ հանդիպման մասին լրացուցիչ կտեղեկացնեն: