• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Թբիլիսիի դասվար-դաստիարակների վերապատրաստում

Այսօր Թբիլիսիի դասվարների և առարկայական դասավանդողների 8 հոգանոց խումբն իր աշխատանքայնի օրը սկսեց Հիմնական դպրոցում: Միասին շրջեցինք դպրոցում, նախ ծանոթացանք շենքի կառուցվածքին, եղանք բոլոր դասասենյակներում և խմբասենյակներում, հետո վերապատրաստվող ուսուցիչները եղան նախակրթարանում, տեսան, թե ինչպես են սաները մարմնամարզվում՝ բակում և մարմնամարզական դահլիճում, մասնակցեցին 3-րդ դասարանի կավագործության պարապմունքին, տեսան, թե ինչպես են սովորողները մայրենիի ուսումնական պարապմունքի ընթացքում մասնակցում առցանց դասին, եղան նաև 5 տարեկանների մոտ, տեսան, թե խոհանոցում ինչպես է կազմակերպվում սովորողների ինքնասպասարկումը, տիկին Մարինեի հետ մասնակցեցին 5 տարեկանների երաժշտության պարապմունքին: Առարկայական դասավանդողները եղան 4-րդ դասարանի բնագիտության դասին ևս: Օրվա ընթացքում Վրաստանից ժամանած մեր հյուրերի խնդրանքով երկու անգամ փոքրիկ ընդմիջումներ կազմակերպվեցին, որոնց ընթացքում քննարկվեցին, գրանցվեցին տպավորությունները, հետաքրքիր և օգտակար փաստերը: Ժամը 12:20 միասնին անցկացրինք ընդհանուր պարապմունք, որից հետո մեր հյուրերը ճաշեցին, սրճեցին և ուղևորվեցին Մայր դպրոց:

Օրվա մասին պատմող տեսաֆիլն՝ ավելի ուշ: