• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Հեղինակային մանկավարժության հեղինակների մայիսյան 10-րդ հավաքի կազմակերպման մասին

ՀՀ ԿԳՆ հետ պետական աջակցության N Ա-9.6.1/17 պայմանագրով որոշված  հեղինակային կրթական ծրագրերի հեղինակների մայիսյան ամենամյա  10-րդ հավաքը կազմակերպելու նպատակով.

  1. Կրթական ծրագրերի կենտրոնի ղեկավարի ներկայացմամբ հաստատել հավաքի բովանդակությունը` որպես հեղինակային կրթական ծրագրերի հանրային գնահատում, հավաքի ծրագիրը և աշխատակարգը.
  2. փորձագիտական խմբերը ձևավորել կրթահամալիրի գործընկեր հաստատությունների մասնագետներից, ուսումնական նախագծերի մասնակից գրական, մշակութային, հանրային գործիչներից` իրենց համաձայնությամբ, հանրակրթության ոլորտի աշխատողներից (ցուցակներին կարող եք ծանոթանալ հեղինակային ծրագրի 2014թ. հաշվետվության մեջ)` ՀՀ ԿԳՆ, ԿԱԻ-ի, կրթության պետական տեսչության, ԿՏԱԿ-ի առաջադրմամբ, կրթահամալիրի դպրոցների սովորողների ծնողներից, կրթահամալիրի մյուս ծրագրերի և մասնագիտական խմբերի աշխատողներից.
  3. նկատի ունենալ, որ կրթահամալիրի մանկավարժական աշխատողներն ընդգրկվում են փորձագիտական աշխատանքներում` և́ որպես կրթական ծրագրի հեղինակ-ներկայացնող, և́ որպես մյուս կրթական ծրագրերի փորձագետ.
  4. հեղինակային կրթական ծրագրերի հանրային գնահատման աշխատանքը կազմակերպել «Դպիրի» քննարկումների «Կլոր սեղան» էջում.
  5. հաստատել գնահատման առարկա 2014-2015 ուսումնական տարվա ծրագրերի ցանկը.
  • ուսումնական պլաններ` պարզաբանումներով, ուսուցման կազմակերպման կարգերով. պատասխանատու` կրթահամալիրում իրականացվող հեղինակային կրթական ծրագրերի ղեկավարներ.
  • «2-4 տարեկանների զարգացում դպրոց-պարտեզում» ծրագիր. պատախանատու` Աիդա Պետրոսյան, դպրոց-պարտեզների ղեկավարներ
  • 5 տարեկանների ուսուցում. պատախանատու` Աիդա Պետրոսյան, դպրոց-պարտեզների ղեկավարներ
  • դասընթացների ծրագրեր. պատասխանատու` Անահիտ Հարությունյան, Մանուշակ Աբրահամյան, Մարիետ Սիմոնյան, Սուսան Մարկոսյան, Լուսինե Բուշ, Յուրա Գանջալյան, Գևորգ Հակոբյան, Հերմինե Անտոնյան, Հասմիկ Նալբանդյան, Վահրամ Թոքմաջյան, Կարինե Մացակյան, Գրիգոր Խաչատրյան, Սվետա Ճաղարյան, Նաիրա Հարությունյան, Տիգրան Պարսիլյան.
  • ակումբային գործունեության ծրագրեր. պատասխանատու` ակումբների ղեկավարներ.
  • լրացուցիչ կրթության ուսումնական պլաններ և ծրագրեր. պատասխանատու` Նաիրա Նիկողոսյան
  1. Աշոտ Տիգրանյանին, Էմանուել Ագջոյանին, Կարինե Մացակյանին`  հանրակրթական տեխնոլոգիական, հասարակագիտական, բնապահպանական ստուգատեսների ծրագրերում ընդգրկել նաև մայիսյան հավաքի ծրագրով որոշված աշխատանքներ.
  2. մայիսյան հավաքի արդյունքներով կրթահամալիրի մասնաժողովի մայիսի 11-ի, կրթահամալիրի խորհրդի մայիսի 29-ի նիստում հաստատման ներկայացնել 2015-2016 ուսումնական տարվա  ծրագրերը.
  3. ուսումնական բլոգներում, ենթակայքերում, կայքում՝ սովորողների «Հավաքից հավաք», «Իմ անհատական ուսումնական պլանը» ստուգատեսների նյութերը սկսել հրապարակել ապրիլի 30-ից.
  4. կրթահամալիրի աշխատողներին ​հավաքի նախապատրաստական և կազմակերպական լրացուցիչ աշխատանքների, ծրագրերի ներկայացման, լրամշակման աշխատանքների համար սահմանված կարգով նշանակել լրավճարներ «Փորձարարական մանկավարժության ծրագրերի իրականացում» ծրագրից.
  5. Զարուհի Առաքելյանին, Լիլիթ Ազիզխանյանին` մարտի 9-ից մայիսի 4-ի մասնաժողովների, վարչական խորհուրդների օրակարգերում ներառել հաղորդումներ մայիսյան հավաքի` ուսումնական բաց պարապմունքների, կլոր սեղանների, ցուցադրություն-համերգ-ներկայացումների, նորամուտների  նախապատրաստման, փորձագիտական աշխատանքի ընթացքի մասին.
  6. «Սեբաստացի» TV-ի և ռադիոյի խմբագրություններին` ապահովել մայիսյան հոբելյանական հավաքի նախապատրաստման և կազմակերպման լուսաբանումը mskh.am-ում, հանրապետական ԶԼՄ-ներում.
  7. հրամանի կատարման վերահսկողությունը հանձնել Սուսան Մարկոսյանին, Նաիրա Նիկողոսյանին:

Կրթահամալիրի տնօրեն`   Ա. Բլեյան