• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

«Բնապահպանական կրթության ցանցի կարողությունների հզորացում» ծրագիր

Օր երկրորդ.

Օրվա ծրագիրը կազմված էր չորս մասից:

ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Արամ Գաբրիելյան ներկայացրեց Կլիմայի փոփոխության հիմնախնդրի լուծման միջազգային գործողությունները և Հայաստանի դիրքորոշումը հիմնախդրի շրջանակներում: WWF-Հայաստանի ներկայացուցիչ Գեռա Ոսկանյանը  որպես գործնական աշխատանքներ ցույց տվեց իրենց գործունեությունը , հատուկ պահպանվող տարածքներում կատարված աշխատանքները, ներկայացրեց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի հետ գործընկերությունը և համագործակցության հետագա զարգացման ուղիները:

Օրվա երկրորդ մասում քննարկվեց շատ հետաքրքիր թեմա` <<Խաղալիքներում պարունակվող ծանր մետաղների ազդեցությունը օրգանիզմի վրա>>: Թեման շատ կարևոր  էր, արդիական: Այս խնդրի ուղղությամբ Հայաստանում մեծ աշխատանքներ են տարվել, որոնք ունեցել են հաջողություններ:

Աշխատանքային օրն եզրափակվեց <<Խազեր>> Էկոլոգամշակութային ՀԿ-ի կողմից իրականացրած աշխատանքի ցուցադրությամբ: Ներկայացվեց մի աշխատանք, որը իրոք օգնություն էր բնությանը. Ախուրյան գետի հունի բարձրացում, տարածքի կենսաբազմազանության վերականգնում և պահպանում:

Թեմաները  հետաքրքիր էին,կարևոր,  որոնք կարելի է օգտագործել էկոլոգիայի ուսումնական գործընթացում:

Մարթա Ասատրյան, Հասմիկ Նալբանդյան