• Հայերեն
  • English
  • Français
  • Georgian
  • Русский
  • Español
  • Deutsch
  • فارسی
  • Türkçe
  • Italiano

Սննդի կազմակերպումը կրթահամալիրում

Կրթահամալիրում սննդի կազմակերպումը համակարգում է  փոխտնօրեն Ռ. Սահակյանցը: Սովորողների, սաների, աշխատողների սնունդը կազմակերվում է կրթահամալիրի կրթական օբյեկտների խոհանոցներում (հավելված 1): Խոհանոցների խոհարարները կրթահամալիրի աշխատողներն են: Սննդի կազմակերպմանը, սահմանված կարգով, մասնակցում են կրթահամալիրի այլ աշխատողներ: Կրթահամալիրում սննդի կազմակերպման հիմքում բոլոր տարիքի սնվող սովորողների և աշխատողների հնարավոր առավելագույն ինքնասպասարկումն ու ինքնակազմակերպումն է: Սննդի կազմակերպման հիգիենայի վերահսկողությունը, մենյուների կազմումն ու հրապարակումը համակարգում են կրտսեր դպրոցներում՝ հիգիենայի մասնագետ Անուշ Աղաբաբյանը, միջին և ավագ դպրոցներում՝ առողջագետ Քրիստինե Սահակյանցը:

  1. Երկարօրյա ուսուցման խմբերում ընդգրկված 1-8-րդ դասարանների սովորողների, մանկապարտեզային խմբերի սաների սնունդը կազմակերպվում է կրթահամալիրի տնօրենի թիվ 14-007 և 14-011 հրամանների պահանջներին համապատասխան:
  2. 1-5-րդ դասարանների այլ սովորողների և աշխատողների սննդի կազմակերպումը. մենյուները կազմում են կրթահամալիրի տնօրենի թիվ 14-007 և 14-011 հրամանների պահանջներին համապատասխան:
  3. 6-12-րդ դասարաններում սովորողների և աշխատողների սննդի կազմակերպումը. մենյուները կազմում են կրթահամալիրի տնօրենի թիվ 14-019 և 14-011 հրամանների պահանջներին համապատասխան:
  4. Սննդի կազմակերպման այլ դեպքեր.

Կրթահամալիրի օրացույցով նախատեսված ստուգատեսների, կրթական փոխանակումների և այլ ուսումնական աշխատանքների, այդ թվում՝ սովորողների և աշխատողների ծննդյան օրերի, հատուկ իրադարձությունների (այսուհետ՝ Առիթներ) նշումը, մասնակիցների սննդի կազմակերպումը կարգավորվում է կրթահամալիրի տնօրենի հրամանով՝ Առիթների պատասխանատուների ներկայացրած հայտերով: